Բարի գալուստ

 

Բարի գալուստ Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկի` Ջերմուկի «Անի» հյուրանոց: Մեր հյուրանոցը հնարավորություն կտա ձեզ մատչելի գներով լավ հանգստանալու և համտեսելու համեղ կերակրատեսակներ` վայելելով Ջերմուկի անդորրը, լեռնային թարմ օդը և շրջակա տեսարժան վայրերը: Մենք հնարավորինս կաշխատենք անմոռաց դարձնել ձեր այցելությունը:

 

Ջերմուկի դիրքը

 

Ջերմուկը գտնվում է Հայաստանի Վայոց Ձոր մարզում, մայրաքաղաք Երևանից 180 կմ հեռավորության վրա: Մեկնարկելով Երևանից հարավ-արևելյան ուղղությամբ, այնուհետև շարժվելով Արփա գետի երկայնքով և անցնելով Վայք քաղաքը, թեքվեք ձախ ըստ ճանապարհային ցուցանակի և բարձրացեք լեռներն ի վեր, մոտ 23 կմ: Ջերմուկը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2100 մ բարձրության վրա: Իր ալպիական թարմությամբ և գեղատեսիլ բնապատկերներով այն հիանալի հանգստյան վայր է:

 

Ջերմուկը որպես առողջարան

 

Ջերմուկը հայտնի է իր հիպոթերմիկ հանքային ջրերով, որոնք առողջարար հատկություն ունեն: Այդ իսկ պատճառով Ջերմուկը համարվում է առողջարանային քաղաք: Երբ գաք Ջերմուկ, այցելեք հանքային ջրերի ցուցասրահ` «գալերեա» և խմեք տարբեր ջերմաստիճանի հոսող ջերմուկ: Այն օգտակատար է լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, նյութափոխանակության և նյարդային խախտումների, ռևմատիզմի և այլ հիվանդությունների դեպքում: Իր քիմիական բաղադրությամբ ջերմուկը նման է Կառլովի Վարիի հանքային ջրերին:

Copyright © Robnan LLC. Site developed by Dreamhouse Design.