«Անի» հյուրանոց

 

«Անին» Ջերմուկում գտնվող հյուրանոց-ռեստորան համալիր է: Այն 2 շենքից բաղկաղած նորակառույց է: Հիմնական մասնաշենքն ունի 4 հարկերում տեղաբաշխված 11 համար. 6 մեկսենյականոց, 4 լյուքս կարգի երկսենյականոց և 1 «ապարտամենտ» տիպի համար: Ընդունարանն ու ռեստորանը գտնվում են առաջին հարկում:

 

Հիմնականին կից երկրորդ մասնաշենքը կառուցվել է 2008 թվականին և մոտ ապագայում երկրորդ հարկում կգործի բացօթյա սրճարան: Մենք ունենք նաև առանձին կաթսայատուն` հյուրանոցի ջեռուցումն ապահովելու համար, ինչպես նաև ավտոկայանատեղ:

 

Մեր գեղեցիկ ու կոկիկ սենյակներում տեղադրված են սառնարաններ, LCD հեռուստացույցներ, իսկ լոգարաններում` լոգանքի խցիկներ. այն, ինչ անհրաժեշտ է հարմարավետության համար: Այնպես որ` մենք ուրախ կլինենք ընդունել ձեզ մեր հյուրանոցում և լավագույնս սպասարկել ձեզ:


Copyright © Robnan LLC. Site developed by Dreamhouse Design.